Տարածաշրջանի երկրների թվում Հայաստանը առաջատարն է «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումը ստանալու հավակնորդների շարքում19 մայիսի 2009 - 22:36 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը 1,6 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել Կորպորացիային, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջում, շահառուների խորհրդի նիստում լրագրողներին է հաղորդել «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Նրա խոսքերով, շահառուների նախորդ նիստում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտի 8-ին, հաստատվել է այն միջոցների ստացման հայտը, որոնք կուղղվեն վերականգնողական աշխատանքների անխափան իրագործմանը 2008թ. Հիմնադրամի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի շրջանակներում հաստատված վեց պայմանագրերով: Հովսեփյանը նշել է, որ կորպորացիայի որոշումը կախված կլինի այն մեխանիզմներից ու ինդիկատորներից, որոնցով ղեկավարվում է Կորպորացիան ֆինանսական միջոցներ տրամադրելու որոշում ընդունելիս: Նա հավելել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամն այժմ իր ուշադրությունը կենտրոնացնում է երկու բաղադրիչի վրա` ոռոգման ենթակառուցվածքների եւ գլխավոր ավտոմայրուղիների կառուցման, ինչպես նաեւ 2009 ապրիլին գյուղատնտեսության ոլորտում վարկային ծրագրի վերականգնմանը: «Մենք մտադիր ենք այս տարվա ընթացքում այդ ոլորտ եւս 5,5 մլն դոլար ուղղել «Ջրից շուկա» ծրագրի շրջանակներում գյուղական վարկերի տրամադրման նպատակով»,-ասել է նա: Այս նախագիծն, ըստ Հովսեփյանի, ենթադրում է ուսուցողական կուրսերի անցկացում եւ անհատական մոտեցում ֆերմերներին: Ինչ վերաբերում է ճանապարհաշինարարությանը, ապա այդ ծրագրով Հիմնադրամն անցյալ տարի ֆինանսավորում է ստացել կառավարությունից, որը դեռեւս բավարար է այս ամսում ընթացիկ աշխատանքներ կատարելու համար: Իր կողմից Շահառուների խորհրդի անդամ եւ «Գորիս» երիտասարդական շարժման նախագահ Կարինե Մովսիսյանը նշել է, որ կառավարության նիստում հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման հայտը, որը ներկայացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի քննարկմանը: «Ակնկալվում է, որ հիմնադրամը դրական եզրակացություն կտա»,-ասել է նա: Նա հավելել է նաեւ, որ, չնայած նրան, որ Հայաստանում կան որոշ բացասական գործընթացներ, մասնավորապես ներքաղաքական անկայունություն, այնուամենայնիվ, տարածաշրջանում Հայաստանը առաջատարն է «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումը ստանալու հավակնորդների շարքում: «Հայաստանում ցուցանիշներն ավելի մոտ են կանաչ` դրական ցուցանիշներին, քան մյուս երկրներում, ուստի մենք մեծ մտահոգություններ չունենք այդ հարցում»,-ասել է հիմնադրամի շահառուների խորհրդի անդամը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |