ՀՀ–ն Հունգարիայում դեսպանություն կբացի

ՀՀ–ն Հունգարիայում դեսպանություն կբացի

PanARMENIAN.Net - Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ: Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը։

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն որպես ԵՄ անդամ երկիր։ Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:

Նշվում է, որ Հայաստանն ընդգծում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարևորությունը և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Հունգարիայի կառավարության հետ՝ զարգացնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև:

Նշվում է, որ հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: Ըստ հիմնավորման՝ երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:

 Ուշագրավ
---