ՌԴ–ում ՀՀ և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանի զարգացման հեռանկարները![]() 29 նոյեմբերի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի դեսպանությունում։ Արսենյանն ու Ջալալին ջերմ մթնոլորոտւմ քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։ Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն և Իրանը «չի կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն»։ Իրանը մշտապես հայտարարում է, որ ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |