«ՀայART» մշակութային կենտրոնում կբացվի «Երեւան` իմ սեր» խորագրով ցուցահանդեսը19 մայիսի 2009 - 22:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20 ժ. 17.00-ին «ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է գեղանկարչական մեծ ցուցահանդես` «Երեւան` իմ սեր» խորագրի ներքո:Մասնակցում են ժամանակակից 50-ից ավելի նկարիչներ, այդ թվում` ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը, Վարուժան Վարդանյանը, Արկադի Բաղդասարյանը (Արկո), Հրանտ Թադեւոսյանը, Հարություն Հարությունյանը, Մարի Հակոբյանը, Սամվել Սեւադան եւ այլոք: «Երիտասարդ, միջին եւ ավագ սերնդի նկարիչների 60-ից ավելի ստեղծագործությունները ներկայացնող այս ցուցահանդեսը յուրօրինակ հավաստումն է այն գաղափարի, որի կարիքն այնքան շատ ունենք բոլորս, մեր մայրաքաղաքն` առավել. սեր` հանդեպ քո քաղաքի, քո երկրի, սեր, որը յուրաքանչյուրիս մղում է մեր քաղաքի հանդեպ սիրո եւ պարտականության գիտակցության»,- PanARMENIAN.Net ի թղթակցին պատմել է «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շարոյանը: Բացման հանդիսությանը մասնակցում են Երեւանի կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Հարություն Թոփիկյան) եւ «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը, ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |