ՆԳ փոխնախարար․ ՀՀ քաղաքացիությունը չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին

ՆԳ փոխնախարար․ ՀՀ քաղաքացիությունը չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին

PanARMENIAN.Net - ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի անդրադառնում և չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին։ Նա այդ մասին ասել է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալիս բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ։

«Ես այն մտքին եմ, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում ԼՂ վերադարձի իրավունքի վրա։ Դա որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ ամրագրված։ Որոշակի նշումներ կան դրա մասին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»,- նշել է Ղազարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բացի դրանից, ՆԳ փոխնախարարը նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշում կա այդ մասով և ՀՀ քաղաքացիության ստացումն այդ հարցին չի հակասում։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 3611 բռնի տեղահանված արցախցի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---