Լավրովը հիշեցրել է ՀՀ և ՌԴ համար ընդհանուր պատմական տարեթվերի մասին![]() 29 նոյեմբերի 2024 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում մեկնարկած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում հիշեցրել է երկու ժողովրդի համար ընդհանուր պատմական տարեթվերի, մասնավորապես՝ Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին: Նախարարի ուղերձն ընթերցել է նրա տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ակնկալում եմ, որ մեծ ուշադրություն կդարձնեք մեր ընդհանուր պատմության այնպիսի հիշարժան տարեթվերին, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրման 200-ամյակը»,- հայտարարել է Լավրովը, հայտնում է Sputnik Արմենիան։ ՌԴ արտգործնախարարը նշել է համաժողովի կարևորությունն ու արդիականությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում: «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը միավորող հարթակ է երկու երկրների հեղինակավոր անձանց և երիտասարդների համար, որոնք գործունեություն են իրականացնում քաղաքականության, գիտության, կրթության, ԶԼՄ-ների և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտներում: Միջոցառման շրջանակում անցկացվում են թեմատիկ նստաշրջաններ, երկկողմ նախագծերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնքվում են համագործակցության փաստաթղթեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |