Տրանսպորտի ուղեվարձն արդեն կարելի է վճարել բանկային քարտով․ Շուտով կգործի նաև NFC վճարումը![]() 2 դեկտեմբերի 2024 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2–ից արդեն հնարավոր է ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և տրոլեյբուսներում վճարել բանկային քարտով։ Այդ մասին ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Նա շեշտել է, որ մետրոյում դեռևս բանկային քարտերով վճարումները չեն գործում, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ միջնորդավճարներ նախատեսված չեն, դրանք վճարվում են Telcell-ի կողմից։ «Եթե վստահ չեն մեր քաղաքացիները, որ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, լրացուցիչ ճշտում պետք է կատարեն իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որ վստահ լինեն՝ այստեղ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն»,- ասել է Գրիգորյանը։ Խոսքը ՀՀ-ում գործող բանկերի կողմից թողարկված բանկային քարտերի մասին է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հավելել է, որ դեռևս չի գործում հեռախոսներով NFC վճարման համակարգը, շուտով այն ևս հասանելի կլինի։ Քաղաքապետարանի պատասխանատուները հորդորում են քաղաքացիներին խնդիրների դեպքում տեղեկացնել, որ հնարավոր լինի արագ շտկել դրանք և համակարգը նաև մետրոյում գործարկել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։ Հունվարի 1-ից նախատեսվում է անցում սպասվող միասնական տոմսային համակարգին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |