3․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Լոռու մարզում![]() 2 դեկտեմբերի 2024 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |