Առաջարկ. Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջհարկը 5%-ի փոխարեն սահմանել 1%![]() 2 դեկտեմբերի 2024 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ։ ԲՏԱ ոլորտի ընկերություններին պետական աջակցություն, հարկային արտոնություններ նախատեսող փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո տարբեր քննարկումների, ստացված առաջարկների արդյունքում փոփոխությունների է ենթարկվել, հայտնում է Արմենպրեսը։ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծում կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվում է աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն»,-ասել է Հայրապետյանը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր մինչև 30 աշխատակից ունեցող ընկերությունների համար սահմանել եկամտային հարկի չափով գումարի 100 տոկոսի վերադարձ, իսկ 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար՝ 50 տոկոսի չափով գումարի վերադարձ: Նախարարությունը որոշել է առաջնորդվել համահարթ մոտեցմամբ: Առաջարկվում է մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն՝ նկատի ունենալով, որ նախագծից հանվում են վերապատրաստման նպատակով տնտեսավարողի կողմից կատարված գործուղման ծախսերի փոխհատուցման կարգավորումները: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով փոքր ընկերությունների համար նախատեսված էր 50 տոկոսի չափով գումարի վերադարձ վերապատրաստման համար, իսկ խոշորների պարագայում՝ 25 տոկոս: Փոփոխություններ են կատարվել նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում: «Օրինակ՝ առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը նախագծով առաջարկվող 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս»,-ասել է նախարարը: Այս պահին շրջանառության հարկը 5 տոկոս է, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր այն նվազեցնել՝ հասցնելով 2 տոկոսի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |