Նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի![]() 2 դեկտեմբերի 2024 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2–ից Երևանում գործի է դրվել համայնքի կողմից ձեռք բերված 15 նոր տրոլեյբուսը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդրակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 171 նոր ավտոբուսն էլ երթուղի դուրս կգան 2025թ. հունվարի 1-ից, հայտնում է քաղաքապետարանը։ Դեկտեմբերի 2-ից բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել ՀՀ բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով: Հաջորդ տարի քայլեր կձեռնարկվեն նաև տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով: Այս գործում Երևանին կաջակցեն Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |