Խախտումով օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը![]() 2 դեկտեմբերի 2024 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել մոտ 60 միլիոն դրամ արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի ապրիլի 28-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող՝ «Երասխ-1» զորամասի մոտ 2200 քմ մակերեսով զորանոցը և այլ շինությունները, ինչպես նաև 1.2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |