Kinodaran, Yandex Plus և IVI. UNLIM 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան` Viva-ից

Kinodaran, Yandex Plus և IVI. UNLIM 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան` Viva-ից

PanARMENIAN.Net - Viva-ից օգտվելը ձեռնտու է, իսկ որակյալ ժամանցն ու ինքնակրթությունը դարձել են էլ ավելի հասանելի։ Այսուհետ UNLIM սակագնային պլանի բաժանորդները ևս կօգտվեն Kinodaran, Yandex Plus և IVI հավելվածներից՝ առանց բաժանորդային վճարի և սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու:

Սովորաբար՝ սակագնային պլանից դուրս, այս հավելվածները համարվում են առանձին ծառայություն և դրանցից յուրաքանչյուրն ունի իր բաժանորդային վճարը։ Միայն Viva-ի բաժանորդներն ունեն այդ հարթակներից օգտվելու հնարավորություն՝ առանց լրացուցիչ ծախսերի։

«Viva-ն ջանք չի խնայում, որպեսզի իր հաճախորդների համար հասանելի դարձնի թվային ամենաորակյալ բովանդակությունը՝ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար մատակարարների հետ։ UNLIM սակագնային պլանի բաժանորդների համար մեր ընկերությունը պատրաստել է անակնկալ՝ փաթեթում ներառելով երեք կինոհարթակ․ Kinodaran, Yandex Plus-ի մաս կազմող Kinopoisk-ը և ИВИ առցանց կինոթատրոնը։ Սկզբնական շրջանում այս հարթակները ներառված էին ընդամենը երկու սակագնային պլաններում, սակայն հիմք ընդունելով մեր բաժանորդների արձագանքներն և սեփական հետազոտությունների արդյունքները, որոշեցինք այս երկու հավելվածները ներառել նաև այլ սակագնային պլաններում, այդ թվում՝ UNLIM-ում», - ասել է Viva-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Kinodaran-ի մշտապես թարմացվող ու բազմազան բովանդակության և սեփական արտադրության ֆիլմերի ու սերիալների շնորհիվ օգտատերերը կարող են ընկղմվել որակյալ ժամանցի աշխարհ: Ապահովելով ֆիլմերի, սերիալների, մուլտֆիլմերի ու հաղորդումների հարուստ ընտրանի՝ Kinodaran-ը դարձել է հայկական մեդիաոլորտում ժամանակակից կինոդիտման ամենահարմար ու որակյալ հարթակը: Viva-ի բաժանորդները համապատասխան սակագնային պլանների շրջանակում կարող են վայելել այն:

Yandex Plus փաթեթը հնարավորություն է տալիս լսելու սիրած երգերն առանց գովազդի և վայելելու բացառիկ թողարկումներ Yandex Music-ում, ոգեշնչվել նոր ֆիլմերից և հեռուստասերիալներից Kinopoisk-ի միջոցով, Yandex Books-ի շնորհիվ ընդլայնել մտահորիզոնը՝ լսելով կամ կարդալով նախընտրելի ժանրի գիրք, իսկ Yandex Go-ից օգտվելիս («Կոմֆորտ» և ավելի բարձր դասերում) երթևեկել մինչև 10% ավելի մատչելի տարբերակով։ Ընկերությունում վստահ են՝ Viva-ի յուրաքանչյուր բաժանորդ կգտնի ժամանցի իր սիրելի տարբերակը՝ լինի դա կինո, երաժշտություն, թե ընթերցանություն։

UNLIM սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ, ցանցի ներսում 450 րոպե խոսելաժամանակ կանխավճարային և 900 րոպե հետվճարային բաժանորդների համար, դեպի ՀՀ ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան, 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Հիմնական խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10,000 րոպե ներցանցային զանգերի համար:

Հետվճարային UNLIM սակագնային պլանի ամսավճարը 3900 դրամ է, կանխավճարայինի գինը՝ 4500 դրամ/ 30 օր ժամանակահատվածի համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---