Հնդկաստանի կառավարությունը 220 000 ԱՄՆ դոլար է հատկացրել Լոռու մարզում գյուղական դպրոցի հիմնանորոգմանը19 մայիսի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի լիազոր դեսպան Րինա Պանդեյը ստորագրեցին համաձայնության հուշագիր, ըստ որի` հնդկական կողմը Հիմնադրամին կտրամադրի ավելի քան 400000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 220000 ԱՄՆ դոլարը կուղղվի Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգմանը: Ինչպես հաղորդում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերի միջեւ գործակցության հաստատման գործընթացին նպաստել է ՀՀ Արտգործնախարարությունը` ի դեմս Հնկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի: «Հուսով եմ` այս համագործակցությունը կլինի շարունակական, եւ Հիմնադրամի որդեգրած «Գյուղերի զարգացման ծրագիրը» կունենա եւս մեկ հովանավոր»,- իր խոսքում նշեց Արա Վարդանյանը: Հնդկաստանի դեսպանի հավաստմամբ` Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընտրությունը Հնդկաստանի կառավարությանն է, որն առաջիկայում էլ մտադիր է շարունակել համագործակցությունը Հիմնադրամի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |