Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել![]() 3 դեկտեմբերի 2024 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առևտրի մեծ ակտիվություն է նկատվել Սև ուրբաթի օրերին, որն այս տարի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ին էր: Հատուկ այդ օրերի համար սահմանված զեղչերի արդյունքում առևտուրը գերազանցել է 11 միլիարդ դրամը, հայտնում է 1lurer.am–ը։ Տպվել է 2 մլն 34 հազար 651 ՀԴՄ։ 2023–ի Սև ուրբաթի համեմատ կտրոնների քանակն աճել է 11%-ով, իսկ գումարը՝ 4․7 %-ով: Խանութներն ավելի լուրջ ակտիվություն և զեղչեր են սպասում դեկտեմբերի նախատոնական օրերին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |