Պատասխանատվություն կսահմանվի հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար

Պատասխանատվություն կսահմանվի հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Նախագծով հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական ևւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված գործառույթները` վերահսկողության համապատասխան ոլորտում ապահովելով անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---