Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը![]() 3 դեկտեմբերի 2024 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6 –ին մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։ Նա չի մեկնի վնասվածքի պատճառով։ Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում կներկայացնի 11 մարզիկ՝ 9 տղամարդ, 2 կին։ Հայաստանը կներկայացնեն Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +)։ Դեկտեմբերի 4 –ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |