Դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարի նոր չափ կսահմանվի![]() 3 դեկտեմբերի 2024 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարի նոր չափ կսահմանվի՝ 80 տոկոս։ Նախագիծն ԱԺ–ում ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նա նշել է, որ ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Ըստ նրա` որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ բավականին երկար ժամանակ վերոնշյալ անձանց վարձատրությունը փոփոխության չի ենթարկվել: Նա, կարևորելով նախագծի ընդունումը, ընդգծել է, որ նույնիսկ առաջարկվող փոփոխությունների պարագայում չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ դիվանագիտական ծառայություն իրականացնողը կկարողանա լուծել իր առջեւ ծառացած բոլոր հիմնական խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |