Ռուսական Modi–ն 2025–ին իր խանութները կբացի ՀՀ–ում![]() 3 դեկտեմբերի 2024 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ում գործող Modi ռիթեյլերը 2025–ին իր խանութները կբացի ՀՀ–ում։ «2025–ին Modi մանրածախ ցանցը մտադիր է առևտրի նոր 100 կետ բացել, այդ թվում նոր երկրներում՝ Հայաստանում և Բելառուսում՝ դուրս գալով միջազգային մակարդակ»,–ասել են ընկերության ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ընկերությունում նշել են, որ 2024–ը շատ հաջող տարի էր ցանցի համար, որը զգալիորեն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը և համագործակցություն հաստատել միանգամից մի քանի խոշոր ռուսական ընկերությունների հետ՝ Flowwow, Sokolov և այլ։ Modi–ն վաճառում է տան համար ապրանքներ, գրական պիտույքներ, դիմահարդարման միջոցներ, բիժուտերիա, գաջեթներ, աքսեսուարներ, խաղեր և խաղալիքներ, ճամփորդությունների համար նախատեսված ապրանքներ, ապրանքներ կենդանիների համար, սպորտային գույք, մթերք, հագուստ և կոշիկ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |