Քաղաքապետարանը D կարգի իրավունքով վարորդների է հրավիրում աշխատանքի![]() 4 դեկտեմբերի 2024 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են D կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Երևանի քաղաքապետարանը hայտարարություն է տարածել: Ներկայացվել է աշխատավարձի չափը։ Հարկված (մաքուր) աշխատավարձերն են՝ «ՄԱՆ» –ի դեպքում՝ 401,500 դրամ, «Ժոնգ Տոնգ»՝ 309,500 դրամ, «Գազել Սիթի»՝ 219,500 դրամ։ «Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար հարկավոր է դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – 15:00 կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 093 674480»։ Դեկտեմբերի 3–ին վարորդները գործադուլ էին հայտարարել՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին, որը վարույթ է ընդունվել։ Ավինյանը հայտարարել է, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |