Հայաստանի նախագահը կրկին հայտարարել է Եվրոպայի հետ մերձեցման Հայաստանի ձգտման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային :Հանրապետության Նախագահն ասել է, որ վերջերս է եղել Չեխիայի մայրաքաղաքում եւ խիստ տպավորված է այն հաջողություններից, որոնց հասել է այդ երկիրը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը եւս ձգտում է մերձենալ Եվրոպային եւ ապրել եվրոպական չափանիշներով, այդ թվում` նաեւ իրավապահ ոլորտում: Նա կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության մասին հուշագիրը:



Տիկին Ռենատա Վեսեցկան Հուշագիրը համարել է երկու երկրների դատախազությունների փոխգործակցության հիմնաքարը: Նա կարեւորել է նաեւ միմյանց միջեւ փորձի փոխանակումն ու իրավական օգնությունը: Հանրապետության Նախագահն ու Չեխիայի գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը եւ այլն, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---