Անկարան ակնկալում է, որ դրական տեղաշարժը ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում կհանգեցնի համաձայնագրի կնքման![]() 6 դեկտեմբերի 2024 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Անկարան ցանկանում է և ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական տեղաշարժը կհանգեցի խաղաղության պայմանագրի կնքման, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այդ մասին ասվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի ԱԽ նիստն անցել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունում իբր առկա «տարածքային պահանջների» և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին։ Դեկտեմբերի 5–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց «հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»։ Նա այդ մասին ասել է Բաքվում բացված խորհրդաժողովում, որն անցել է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» խորագրով։ Խորհրդաժողովին մասնակցած Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նման պահանջը համապատասխանում է միջազգային օրենքներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |