Ընդլայնվել է հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ–ի և սիֆիլիսի հայտնաբերմանն ուղղված հսկողությունը![]() 6 դեկտեմբերի 2024 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն ընդլայնել է հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերմանն ուղղված հսկողությունը: Այսուհետ հղիների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունն իրականացվում է ոչ միայն նախածննդյան հսկողության առաջին այցի ժամանակ, այլև 30 շաբաթական հղիության ժամկետում: Նախկինում այս հետազոտությունը կատարվում էր հղիության 30 շաբաթականում` միայն ռիսկի խմբի հղիներին: Մեկ այլ փոփոխություն, որը կնպաստի ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերման բարելավմանը` հղիների նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի կամ սիֆիլիսի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիի, ծննդկանի, ծննդաբերի ՄԻԱՎ վարակի մասին խորհրդատվությունը, ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություններն անցկացվում են հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս: Որոշ պատճառներով բժշկական կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում հետազոտությունը կատարվում է հետծննդյան շրջանում առաջին անգամ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս` արագ թեստ հավաքածուներով: Միաժամանակ, սիֆիլիսի հետազոտություն է իրականացվում նաև մեռելածնության դեպքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |