Հայաստանցիներն Wildberries-ից առավել հաճախ պատվիրել են հագուստ, կոշիկ, մեքենայի համար իրեր![]() 6 դեկտեմբերի 2024 - 18:38 AMT PanARMENIAN.Net - 2024-ի ինն ամսվա ընթացքում հայաստանյան ընկերությունների արտադրանքի վաճառքի ծավալները Wildberries-ում աճել են 14.5 անգամ։ Հարթակում ներկայացված հայաստանյան ընկերությունների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 345 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայկական ապրանքների վաճառքից ստացած գումարն ավելացել է 1354 տոկոսով,։ Ընկերությունից հայտնում են, որ հայկական արտադրության ապրանքները մեծ պահանջարկ ունեն։ Առավել հաճախ պատվիրում են կոսմետիկա, աքսեսուարներ, սնունդ, կոշիկ, սպիտակեղեն, հագուստ և այլն, գրում է Panorama.am-ը։ Հայաստանում էլ գնալով ավելանում է առցանց պատվերների ծավալը։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում հայաստանցիներն առավել հաճախ պատվիրել են հագուստ, կոշիկ, մեքենայի համար նախատեսված իրեր, սպիտակեղեն, սմարթֆոներ և այլն։ Առավել պահանջված 10 ապրանքների ցանկն այս տեսքն ունի. .Այգեգործական տեխնիկա (վաճառքն ավելացել է +239 տոկոսով) .Այգեգործական գործիքներ (վաճառքն ավելացել է +167 տոկոսով) .Տոների հետ կապված իրեր (վաճառքն ավելացել է +90 տոկոսով) . Լույսեր (վաճառքն ավելացել է +88 տոկոսով) .Հարդարման համար նախատեսված նյութեր (վաճառքն ավելացել է +76 տոկոսով) .Պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ (վաճառքն ավելացել է +52 տոկոսով) .Շինանյութեր (վաճառքն ավելացել է +50 տոկոսով) .Նորածինների համար նախատեսված աքսեսուարներ (վաճառքն ավելացել է +47 տոկոսով)։ Առավել շատ պատվիրված ապրանքների թվում են նաև սպորտային կոշիկները, զգեստները, պիջակները, պայուսակները, ներքնազգեստները, տաբատները, ջինսերը, հեռախոսի համար նախատեսված պատյանները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |