ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին սոցցանցերում տարածված լուրը![]() 7 դեկտեմբերի 2024 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին սոցցանցերում տարածված լուրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |