Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահը կիսում է հայկական համայնքի հիասթափությունը Բարաք Օբամայից20 մայիսի 2009 - 00:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ (ANCA) Քեն Խաչիկյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որում ԱՄՆ հայկական համայնքի անունից հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ նախագահը չէր կատարել իր նախընտրական խոստումը եւ չէր ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը : Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ANCA-ից: ANCA-ի նախագահը նամակում նաեւ մտահոգություն է հայտնել Հայաստանին ամերիկյան օգնության ծավալները կրճատելու եւ Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնությունից զրկելու ԱՄՆ վարչակազմի որոշման առնչությամբ:ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում խախտվել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության տրամադրման հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը 2010 ֆինանսական տարում առաջարկում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլար: Դեռ ավելին, այս անգամ բյուջեում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության հատկացման կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել էր 8 մլն դոլար մարդասիրական օգնություն: Բացի այդ, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |