FIP. Նշված ժամկետներն անցել են` YouTube-ի դրամայնացումը ՀՀ համար դեռ անհասանելի կլինի![]() 7 դեկտեմբերի 2024 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ 2024-ի առաջին կեսին YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան, հայաստանցիների համար հասանելի կդառնա, սակայան, տարին արդեն ավարտվում է, բայց YouTube-ի այդ գործառույթն ակտիվ չէ, հայտնում է Fip.am-ը՝ «Փաստերի ստուգման հարթակը»։ Նման խոստումներ հնչել էին դեռ 2019-ից, իսկ 2023-ին վարչապետը խոստացավ, որ 2024-ի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան հայաստանցիների համար իրական կդառնա։ Նա ասել էր, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից խոստում են կորզել, որ 2024 թվականի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան կաշխատի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Fip.am-ը հետաքրքրվել էր, թե որո՞նք են պատճառները, որ Հայաստանը դեռևս ներառված չէ YouTube-ի գործընկերների ծրագրում, ո՞ր մարմինն է թերացել այդ հարցում։ Նախարարությունից տեղեկացրել են, որ Հայաստանում YouTube-ի դրամայնացման ծառայություններն ակտիվացնելը պայմանավորված է միայն ընկերության մասնավոր, գործարար որոշմամբ: «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ակտիվորեն աշխատում է անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ սեղմ ժամկետներում նշված որոշման կայացումն ապահովելու նպատակով»,— նշվում է ԲՏԱ նախարարության նամակում: YouTube-ի դրամայնացումը դինամիկ գործընթաց է, որը թույլ է տալիս բովանդակություն ստեղծողներին եկամուտ ստանալ հարթակում հրապարակված իրենց տեսանյութերից: Դրամայնացումը YouTube-ը դարձրել է եկամտաբեր տարածք թե՛ պրոֆեսիոնալների, թե՛ սիրողականների համար՝ առաջարկելով գումար վաստակել գրավիչ բովանդակություն հրապարակելու միջոցով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |