Դամասկոսում ՀՀ դեսպանությունը գործում է Բեյրութից![]() 9 դեկտեմբերի 2024 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ «Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +96176447205 (բջջային)»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանից ուղերձ են տարածել՝ հորդորելով զուսպ և զգուշավոր լինել, բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: Սիրիահայերին տեղափոխող Դամասկոս–Երևան առաջին չվերթը նախատեսված էր դեկտեմբերի 14–ին։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանում է: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե մի քանի երկիր հրաժարվել է Ասադին ապաստան տրամադրել, ինչպես նաև որ նրա ինքնաթիռը կործանվել է։ Սակայն, Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հաստատել է, որ Ասադը Մոսկվայում է՝ նշելով, որ «ՌԴ–ն դժվարին պահերին մենակ չի թողնում բարեկամներին»։ Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմությունը դեկտեմբերի 8-ին գրավել է երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, իսկ վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: Զինյալները հարձակումը սկսել էին նոյեմբերի 27–ից, գրավել Հալեպը, Համան ու Հոմսը։ Թուրքական Hürriyet–ը գրել է, որ Թուրքիան կսատարի «նոր Սիրիայի կառուցմանը»՝ նպատակ ունենալով վերացնել քրդական ՔԱԿ ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |