Փոխվարչապետ․ Չեմ կարող ասել` որ ուղղությամբ կշարունակվի սահմանազատումը, քննարկվում է![]() 9 դեկտեմբերի 2024 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, հայտարարել է, որ չի կարող ասել, թե Կիրանցից հետո որ ուղղությունից է սկսվելու սահմանազատումը։ «Չեմ կարող ասել, քննարկվում են այդ հարցերը»,- նշել է նա՝ միաժամանակ համաձայն չլինելով գնահատականի հետ, որ գործընթացը փակուղում է հայտնվել, հայտնում է Factor TV-ն։ Նա հավելել է, որ նախապատրաստվում են հաջորդ հանդիպմանը։ «Կոնկրետ ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- ասել է նա։ Նա չի պատասխանել նաև այն hարցին, թե այս տարի նախատեսվո՞ւմ է որևէ հանդիպում։ «Չե՛մ կարող ասել, որովհետեև երկկողմանի պայմանավորվածությամբ է որոշվում հանդիպման օրը, այս պահին դեռ չկա օրվա վերաբերյալ պայմանավորվածություն»,–նշել է նա։ Ըստ փոխվարչապետի՝ քննարկումներ եղել են, թե որտեղից պետք է սկսվի սահմանազատման հաջորդ փուլը։ «Տարբեր վարկածներ քննարկվել են՝ վերջին հանդիպման ժամանակ, բայց ավելի բան չեմ կարող ասել, կա պայմանավորվածություն հանրային խոսքում սահմանափակվել այն տեղեկությամբ, որը պաշտոնապես հրապարակվել է»։,–ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում պետք է Երևանն ու Բաքուն շարունակեն սահմանազատումը։ Նա հույս էր հայտնել, որ քննարկումները կշարունակվեն Բաքվում COP29-ի ավարտից հետո։ 2024 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |