ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում միավորել ջանքերը խաղաղության ամրապնդման գործում![]() 9 դեկտեմբերի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը: Վեհաժողովը 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի 80-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել կազմակերպության անդամ պետությունների ժողովուրդներին և աշխարհի երկրների խորհրդարանականներին: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ միավորել ջանքերը առանց զինված հակամարտությունների խաղաղության կառուցման և ամրապնդման գործում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Կոչ ենք անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին միավորել ջանքերն առանց զինված հակամարտությունների և բռնության՝ խաղաղության կառուցման և ամրապնդման գործում՝ հանուն բոլոր ժողովուրդների և երկրների բարեկեցության և բարգավաճման: ․․․Խստորեն դատապարտում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու և դրա դասերը մոռացության մատնելու ձգտումը, ներառյալ միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով տրված և ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված վճիռներն ու գնահատականները կասկածի տակ դնելու փորձերը, զոհերի և դահիճների իրավունքները հավասարեցնելը, ընկածների պայծառ հիշատակը պղծելը», - նշվում է փաստաթղթում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024–ի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության բյուջեի իր ֆինանսավորումը, ինչպես նաև կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին ներկայացուցիչներ ուղարկելուն: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանեց Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարելով, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության կետն անցել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |