Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդանի մասնաճյուղը![]() 10 դեկտեմբերի 2024 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքում գործող մասնաճյուղը։ Հրազդան քաղաքի Ֆասթ Բանկի երկհարկանի մասնաճյուղը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումը դյուրին և արագ կազմակերպելու համար։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այստեղ կարող են կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն: Ֆասթ Բանկի «Հրազդան» մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Բադալյանն ասել է․ «Տարին ամփոփում ենք դրական փոփոխություններով և մեր մասնաճյուղի հաճախորդների համար լավ լուրերով: Հրազդան մասնաճյուղը վերաբրենդավորվել է և այսուհետ հաճախորդներին սպասարկելու է ավելի հարմարավետ միջավայրում: Արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՝ աշխատելու ենք 24/7 գրաֆիկով»: Հրազդան մասնաճյուղի վերաբրենդավորումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի բանկի ներկայությունը՝ հաճախորդներին առաջարկելով նոր որակի սպասարկում: Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաև մեծացնելով ծառայությունների շրջանակը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |