Նարիշկին․ ՀՀ–ն ու Ադրբեջանն անտեսում են Արևմուտքի խորհուրդները

Նարիշկին․ ՀՀ–ն ու Ադրբեջանն անտեսում են Արևմուտքի խորհուրդները

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կորցնում է գլոբալ նախաձեռնությունն աշխարհում, հատկապես՝ հետխորհրդային տարածքում։

Նա նշել է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն անտեսում են Արևմուտքի խորհուրդները։

«Ադրբեջանն ու Հայաստանն այնքան էլ ականջալուր չեն ԱՄՆ–ի և ԵՄ խորհուրդներին խաղաղ կարգավորման հարցում՝ գերադասելով ինքնուրույն լուծել սեփական խնդիրները»,–ասել է նա, գրում է Novorosinform-ն։

Ըստ Նարիշկինի, դա տեսանելի է նաև Մոլդովայում և Վրաստանում, որտեղ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---