ԿԲ․ Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը գնաճի վրա կարող է մինչև 0.5% ազդեցություն ունենալ![]() 10 դեկտեմբերի 2024 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը երկրում գնաճի վրա կարող է ունենալ մինչև 0.5 տոկոս ազդեցություն: Այդ մասին ասուլիսում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող է մյուս տարվա ընթացքում տեսնենք տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչ 0.5 տոկոսն է»,-ասել է նա, գրում է Արմենպրեսը։ Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ: Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսայն փաթեթներ՝ օրինակ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ: Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում, որոնց համաձայն մեկ ուղևորության գինը կկազմի 300 դրամ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |