Ֆասթ Բանկի քարտապանները կարող են օգտվել Apple Pay-ից![]() 10 դեկտեմբերի 2024 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկի հաճախորդների համար այսուհետ հասանելի կլինի Apple Pay վճարման ծառայությունը, որն ավելի արագ, ապահով և անվտանգ գործարքներ է իրականացնում Apple սարքավորումների միջոցով։ Apple Pay գործիքը հնարավորություն է տալիս կցել քարտը iPhone, Apple Watch, iPad, Mac սարքերում և անհպում վճարումներ իրականացնել ոչ միայն առևտրի, սպասարկման կետերում, սրճարաններում, այլև առցանց խանութներում և հավելվածներում։ Քարտապանների տվյալներն ամբողջությամբ ապահով են, քանի որ համակարգը չի պահպանում քարտի տվյալներն ամբողջությամբ սարքի կամ Apple սերվերի մեջ, ոչ էլ կիսվում է դրանցով գործարքներն իրականացնելիս։ Համակարգը գործարկում է եզակի չկրկնվող ծածկագիր յուրաքանչյուր գործողության ժամանակ։ Ֆասթ Բանկի հաճախորդները հեշտությամբ կարող են իրենց քարտը կցել Apple Wallet-ին, ընդամենը մուտք են գործում Բանկի հավելված, ապա անցնում քարտերի բաժին էկրանի ներքևի հատվածում կարելի է տեսնել «Add to Apple Wallet» գործողության կոճակը, սեղմում են այն և հետևում հրահանգներին։ Քարտը հնարավոր է կցել վճարման անհպում համակարգին նաև Apple Wallet հավելվածի միջոցով՝ մուտք են գործում, սեղմում «+» նշանը և հավաքում քարտի անվտանգության ծածկագիրը։ Քարտը հավելվածին կցելուց հետո քարտապաններն անմիջապես կարող են գործարքներ իրականացնել՝ պարզապես մոտեցնելով սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Գործարքը վավերացվում է Face ID, Touch ID նույնականացման համակարգերով կամ այդ պահին սարքի գաղտնաբառը հավաքելով։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |