Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը![]() 11 դեկտեմբերի 2024 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կայացած նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։ Նախնական ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թիվը եղել է 1050, անվավեր քվեաթերթիկների թիվը` 34, անճշտությունները` 11, հայտնում է Sputnik Արմենիան։ Ձայները թեկնածուների մեջ բաշխվել են հետևյալ կերպ. 1.Անանյան Լևոն-91 2.Առուշանյան Դավիթ-220 3.Արամյան Շավարշ-88 4.Մինասյան Սարիկ-253 5.Վարդանյան Էմմա-113 6.Մկրտչյան Վահագն-138 7.Սարուխանյան Կարեն-143։ Սարիկ Մինասյանը ծնվել է 1980թ–ին, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմերիզ: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 7 թեկնածու։ Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամ հոկտեմբերին վայր դրեց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |