ՀՀ Բողոքարկման դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ կայացրած որոշումը20 մայիսի 2009 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բողոքարկման դատարանը անփոփոխ է թողել ՀՀ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ Երեւանի Կենտրոնի ու Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Մարտի 23-ին Երեւանի Կենտրոնի ու Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը ՀՀ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1 մասով («Բռնության գործադրում իշխանության ներկայացուցչի դեմ»): Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելու սկիզբը համարվում է 2008թ. փետրվարի 23-ին: Գագիկ Ջհանգիրյանը սատարեց ընդդիմությանը 2008թ. փետրվար-մարտին տեղի ունեցած հետընտրական ակցիաների ժամանակ եւ մեղադրեց իշխանությունների ներկայացուցիչներին ընտրությունները կեղծելու մեջ: 2008թ. փետրվարի 23-ին նա ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից: Նույն օրն ըստ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի Ջհանգիրյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 316 հոդվածով («Բռնության գործադրում իշխանության ներկայացուցչի դեմ») եւ 235 հոդվածով («զենքի ապօրինի պահում»): Ավելի ուշ հանվեց 235 հոդվածով ներկայացված մեղադրանքը եւ մեղադրանք ներկայացվեց 300 հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության ուզուրպացիա): Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |