Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Հռոմի միջազգային փառատոնի հաղթող![]() 11 դեկտեմբերի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շողակաթ Վարդանյանը: «Դա հատկապես պատվաբեր է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Ինձ համար մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-ասվում է գրառման մեջ։ Ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման մասին։ «1489»-ը ռազմական գործողության ընթացքում անհետ կորած անհատի մարմնի թիվն է՝ այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմից կազմված ցանկում (longlist)։ Ֆիլմը հեղինակը ներկայացրել է «Օսկարին» անհատապես։ Ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների, Տրիեստի 35-րդ կինոփառատոնում ճանաչվել է »Լավագույն վավերագրական ֆիլմ»։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |