Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ

Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ։

Նա ասել է, որ ինքը մոտ 30 տարի է նվիրել ԱՄՆ և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։

«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի դեմոկրատ փոխնախագահ: Մոտ 30 տարի ես նվիրվել եմ ԱՄՆ և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությամբ: Որպես փոխնախագահ հիմնվելու եմ այս ժառանգության վրա և աշխատելու եմ գործընկերներիս հետ՝ Հայաստանի և նրա ժողովրդի ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ ապագայի համար», – ասել է Շերմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---