Ավստրիայի նախկին ԱԳ նախարար․ Սիրիայից փախստականների թվում հայեր էլ կարող են լինել![]() 11 դեկտեմբերի 2024 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի նախկին ԱԳ նախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը հայտարարել է, որ Սիրիայից փախստականների մեծ հոսք կարող է սկսվել դեպի Եվրոպա, որին այնտեղ պատրաստ չեն։ Նա նշել է, որ Սիրիայից փախստականների թվում կլինեն քրիստոնյաներ, այդ թվում հայեր կարող են լինել, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Հիմա միլիոնավոր մարդիկ կփախչեն Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկչության պատճառով: Նրանցից շատերը իսկական քաղաքական փախստականներ կդառնան՝ սիրիացի պետծառայողները, ուսուցիչները, քրիստոնյաները, լինեն նրանք ուղղափառ, մարոնիներ, թե հայեր: Իսմայիլիներ, ալավիներ և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնեն Դամասկոսի փողոցներում»,- գրել է նա իր Telegram–ալիքում: Քնայսլը կարծում է, որ «Ավստրիայի պես երկրները կարող են բոլորովին անպատրաստ լինել անխուսափելի աղետներին, որոն կհորդեն Արևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա»։ Նա նաև իրականությունից կտրված է անվանել արևմտյան մամուլի հրապարակումներն ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները ավելի վաղ հեռացած սիրիացիների հայրենադարձության մասին: Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |