«Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է իրականացվել դեպի Բաքու![]() 11 դեկտեմբերի 2024 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11–ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել, ինչը հայտնի է դարձել Flightradar կայքից։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից հաստատել են, որ թռիչք եղել է, հայտնում է Sputnik Արմենիան։ «Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։ «Զվարթնոցից» նշել են նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Սա առաջին չվերթը չէ։ Չվերթն իրականացրել է լեհական Enter Air-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |