Տաքսու վարորդները բողոքի ցույցի են դուրս եկել![]() 11 դեկտեմբերի 2024 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Առցանց աշխատող տաքսու վարարդները բողոքի ցույցի են դուրս եկել՝ «Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական գերատեսչություններին, օպերատորներին, սակայն, որևէ խնդրի չի տրվել առանցքային լուծում: «Անդրադարձ չի եղել մեր խնդիրներին, արել են այնպես, ինչպես ուզել են, թքած ունեն վարորդի կարծիքի, խնդիրների վրա: Իրենք ավելի շատ մեր խոցելի տեղը գտել են, մտածում են՝ չենք համախմբվի, չենք կարող պատշաճ ներկայացնել խնդիրները: Բայց մենք համախմբված ենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։ Նրանք նշել են, որ հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև խնդիրներին լուծում տրվի: «Այնքան շատ են խնդիրները, ցանկն ուղարկել ենք: Ամենամեծ խնդիրը, որ առաջ ենք քաշում, տարիֆը կեղծ բաղադրիչ է, անվերահսկելի: Եթե մի բանը կեղծ է ու անվերահսկելի, իրավունք չունի գոյություն ունենալ: Մեր առաջարկներից է տարիֆի վերացում կամ այնպիսի բաղադրիչ, որ լինի վերահսկելի»,- ասել է ակցիայի մասնակիցը: Նրանք նաև նշել են, որ գազի սակագինը վերահսկող չկա։ «Առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը բարձրացել է՝ 170 դրամից հասնելով 220 դրամ: Գների կայունության ապահովման հարցը դրված է ԿԲ վրա, որևէ գործիքակազմ չի կիրառում հենց հեղուկ վառելիքի նկատմամբ»,–ասել են նրանք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |