Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ խմբակցությունից՝ քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով![]() 12 դեկտեմբերի 2024 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,–ասվում է գրառման մեջ։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ նրան կուսակցությունից հեռացնելու որոշումը կորոշվի վարչության նիստում, հայտնում է «Ազատությունը»։ Ըստ խմբակցության քարտուղարի՝ Հակոբ Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել։ Ինքը՝ Ասլանյանը, հրաժարվել է մեկնաբանել խմբակցության որոշումը: Ավելի վաղ Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ նախընտրում է արդարությունը և հանուն ընկերոջ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը Փաշինյանի գլխավորած կուսակցությանը: Սակայն, մի քանի ժամ անց Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրությունը (screenshot)։ ՔՊ-ական նախարարը Ասլանյանին տեքստ է ուղարկել, որ նա իր անունից հրապարակի, որ զղջում է հայտարարությունների համար։ Մխիթար Հայրապետյանը հաստատել է, որ իր նամակն իրական է` ասելով, որ Ասլանյանն իր ուսուցիչն է եղել և իր հետ խորհրդակցել է ու խնդրել օգնել հայտարարության տեքստ գրել։ ԲՏԱ նախարարությունը ևս պարզաբանում է տարածել նամակագրության վերաբերյալ՝ նույն բովանդակությամբ։ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,–ասվում է պարզաբանման մեջ։ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը: Նրան հեռացնելու հիմք են ծառայել նաև «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |