Ովքեր են Երևանից չարտերով Բաքու մեկնել![]() 12 դեկտեմբերի 2024 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11–ին Երևանից Բաքու մեկնած Enter Air ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել, հայտնում է Sputnik Արմենիան։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Պարզվում է` Enter Air չարտերային չվերթը Հռոմից Երևան էր ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում: Նշվում է, որ ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևան–Բաքու չարտերային չվերթ է իրականացվել։ Enter Air ավիաընկերության ինքնաթիռը դեկտեմբերի 11–ի կեսօրին օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղևորվել Ադրբեջան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |