ՀՀ–ում էին ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողները․ Քննարկվել են գործակցության հեռանկարները![]() 12 դեկտեմբերի 2024 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան էին այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Քննարկվել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ, ԱԳՆ և ԱԽ գրասենյակի ներկայացուցիչները ավագ դասընթացի ուսանողներին ներկայացրել են Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ բանախոսություններ։ Դեկտեմբերի 11-ին պաշտպանական քոլեջի պետ Մաքս Արթուր Նիլսենը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են կրթօջախի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ Հանդիպման արդյունքներով նախանշվել են նաև ռազմակրթական երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 11–ին Երևանից Բաքու մեկնած Enter Air ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |