ԱՄՆ կոնգրեսի 125 անդամներ պաշտպանում են Հայոց ցեղասպանության հռչակագիրը20 մայիսի 2009 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը պաշտպանող կոնգրեսականների եւ նահանգապետերի քանակն հասել է 125-ի: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Հայաստանի Հայկական ազգային կոմիտեն (ANCA): Համաձայն ANCA հաղորդագրության, օրերս հռչակագիրը պաշտպանող կոնգրեսականների ցուցակին միացել են կոնգրեսականներ Բրյուս Բեյլին, Պիթեր ԴեՖազիոն, Բոբբի Ռաշը եւ Ջոն Յարմութը: Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ ներքին քաղաքականությունն արտահայտի հարցերի համապատասխան հասկացումը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտմանը, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը: Բացի դրանից, հռչակագիրը կոչ է անում երկրի նախագահին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ամենամյա ելույթի ժամանակ 1915-ին Օսմանյան Թուրքիայում մեկ ու կես միլիոն հայերի համակարգված եւ ծրագրավորված զանգվածային բնաջնջումը բնութագրել որպես Հայոց ցեղասպանություն:Հայոց ցեղասպանության մասին 252-րդ հռչակագիրը Կոնգրեսում ներկայացվել էր կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի, Ջորջ Ռադանովիչի, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնի եւ Մարկ Կիրկի կողմից: Հռչակագիրը ներկայացվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի քննարկմանը: Այն հրապարակավ պաշտպանել են այն ժամանակ դեռեւս ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման, այժմյան փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |