ՀՀ և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը կբացառվի. Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրին![]() 12 դեկտեմբերի 2024 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը նախատեսվում է բացառել։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրին։ ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. հունիսի 24-ին Երևանում: Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը։ Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը սահմանադրությանը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |