Վարչապետը՝ ՏԿԵ նախարարին․ Ասֆալտապատման ցուցանիշները ներկայացնելիս պետք է նշել՝ քանի կմ է նորոգվել![]() 12 դեկտեմբերի 2024 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ճանապարհների ասֆալտապատմանը, հորդորել է հետագա տեղեկանքներում նշել, թե որ բնակավայրում քանի կմ ճանապարհ է նորոգվել, որպեսզի իմաստային անճշտություն չստացվի։ Դիմելով ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ վարչապետը հորդորել է հետագայում դա նկատի ունենալ։ Այդպիսի հարց է առաջացել, քանի որ տեղեկանքում, որն ընթերցում էր վարչապետը, նշված էր, որ ասֆալտապատվել են այսինչ գյուղերի ճանապարհները, ինչը ենթադրում է, որ այդ գյուղի բոլոր ճանապարհներն ասֆալտապատվել են։ «Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր»,–ասել է նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |