Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրու ղեկավարի պաշտոնակատար![]() 13 դեկտեմբերի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կայացած նախնական ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրու ղեկավարի պաշտոնակատար։ Այդ մասին ֆեյսբության իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև Շիրակի մարզպետի թեկնածու է առաջադրել։ «Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,–ասվում է գրառման մեջ։ Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ԺՊ–ի նշանակմանը՝ Փաշինյանը գրել է, որ գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նրա նշանակումը։ «Շատ կարևոր է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են Գյումրիի նախնական քվեարկությանը, տեսնեն, որ իրենց , քվեարկությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն հետագա գործընթացների վրա: Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Դավիթ Առուշանյանն առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, սակայն չէր ընտրվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |