ԱՆ ՀՎԿԱԿ․ Կարմրուկի նոր դեպքերի թիվը կայուն նվազում է![]() 13 դեկտեմբերի 2024 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Համաճարակային իրավիճակը կայուն է, որևէ արտառոց բան այս տարվա ընթացքում չի գրանցվել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Առողջպահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Նա նշել է, որ կարմրուկի դեպքերի կայուն նվազում է գրանցվում, հայտնում է «Ա1+»–ը։ «Նոր դեպքերի թիվը կայուն նվազում է, նոյեմբերի վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասել է նա։ Մասնագետը նշել է, որ կարմրուկի բռնկում գրանցվեց այս տարվա գարնանը, սակայն վերջին 4-5 ամսվա կարմրուկի հատուկենտ դեպքեր են գրանցվում։ Նմանատիպ իրավիճակ, Զարուհի Գրիգորյանի խոսքով, դիտվել է ամբողջ աշխարհում։ Ջրծաղիկի դեպքերը նախորդ տարվա համեմատ 1․5 անգամ աճել են, իսկ ահա քովիդի դեպքերը նվազել։ Անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին՝ նա նշել է, որ գրանցվել է սեզոնային աճ, ինչը, սակայն, արտառոց չէ։ Նախորդ տարվա համեմատ այս տարի սուր շնչառական վարակներով պայմանավորված վիճակն ավելի կայուն է։ Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |