Դավթյանն ու Հակոբյանը պաշտոններ են ստանձնել ԵՏՀ–ում![]() 16 դեկտեմբերի 2024 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տրանսպորտի և ենթակառուցվածքի բաժնի, ինչպես նաև ներքին շուկաների գործունեության բաժնի տնօրենները նոր տեղակալներ ունեն։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։ Տրանսպորտի և ենթակառուցվածքների բաժնի տնօրենի տեղակալ է նշանակվել Ռուբեն Հակոբյանը: Նա իր կարիերան սկսել է հանրային կրթության ոլորտում, իսկ 2003-ից աշխատել է Հայաստանի և Ռուսաստանի բիզնես կառույցներում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելով շինարարության և տրանսպորտի ոլորտներում, գրում է Sputnik Արմենիան։ Ներքին շուկաների գործունեության բաժնի տնօրենի տեղակալ է նշանակվել Նարինե Դավթյանը: Նա ավարտել է ՀՀ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2006-2008թթ. ղեկավարել է ակադեմիայի ասպիրանտուրայի բաժինը, հետագայում զբաղվել է ՀՀ ԱԳՆ-ին կից սփյուռքի կոմիտեում մշակութային ծրագրերի համակարգմամբ: Դավթյանը 2008-2013թթ. ղեկավարել է սփյուռքի նախարարության աշխատակազմի առաջին բաժինը, իսկ 2013-2014թթ. զբաղեցրել է VLHAQ ճանապարհաշինական ընկերության իրավական հարցերով փոխտնօրենի պաշտոնը: 2014-2024 թթ․ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես դատավորի օգնական։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |