Եվրաքվեի մասին օրինագիծն ԱԺ–ում շրջանառության մեջ է դրվել![]() 17 դեկտեմբերի 2024 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքի ընդունման նպատակն «առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրում է»: Օրենքը հռչակում է նախաձեռնողների և ՀՀ–ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Օրինագծի տեքստը շատ հակիրճ է։ Մասնավորապես գրված է, որ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»: Հիմնական զեկուցողը կլինի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Նշվում է, որ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: ԿԸՀ-ն հաստատել է նախագծի օգտին հավաքած օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։ Նոյեմբերի 23–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Եվրաքվեի» նախաձեռնությանը, որով առաջարկվում է հանրաքվե անցկացնել ԵՄ–ին անդամակցելու հայկական կողմի ցանկության մասին, ասել էր, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել Եվրաքվեի նախաձեռնությանը։ «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը համաձայնության հանրաքվեի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հավաքված մոտ 60,000 ստորագրությունները ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հաստատվել էր ավելի քան 52,000–ի վավերականությունը։ Հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ էր 60 օրվա ընթացքում հավաքել ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն։ Եթե օրինագծին ԱԺ-ն հավանություն չտա, Եվրաքվեի նախաձեռնության հեղինակները պետք է կարողանան 300 հազար ստորագրություն հավաքել, այդ դեպքում հանրաքվեն տեղի կունենա իրավունքի ուժով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |